Qarshak24 — հուսալի ավտոքարշակ և տեխնիկական օգնություն ճանապարհին։ Անձնական վերահսկողություն, գործընկերների մեծ ցանց և էվակուատորի արագ մոտեցում ՀՀ բոլոր մարզերում՝ առանց ավելորդ սպասումների։ Աշխատում ենք նաև ռոլիկ-տելեժկայով՝ արգելափակված անիվների դեպքում, և կատարում ենք մեքենաների տեղափոխում Հայաստանից դուրս ու արտերկրից՝ դեպի Հայաստան։
Աշխատում ենք ռոլիկով (տելեժկա)՝ արգելափակված անիվների դեպքում։ Ֆիքսված գին՝ առանց թաքնված վճարների, և գործընկերների մեծ ցանց՝ ամենաարագ արձագանքի համար։
Ամեն զանգի պատասխանում եմ անձամբ ես՝ անմիջապես ֆիքսելով գինն ու ժամանակը։ Եթե ես տվյալ պահին Ձեզանից հեռու եմ, իմ վստահելի գործընկերների ցանցից ամենամոտ գտնվող ավտոքարշակը (evakuator) կմոտենա հնարավորինս արագ՝ պահպանելով իմ երաշխավորած որակն ու սակագինը։
Ցանկացած մակնիշի ավտոմեքենաների անվտանգ տարհանում և տեղափոխում էվակուատրով՝ վթարից կամ խափանումից հետո։
Ծանրաքաշ մեքենաների և ջիպերի պրոֆեսիոնալ բարձում և հատուկ ամրացում ավտոքարշակի վրա։
Զգույշ բարձրացում ռամպայով, առանց քերծվածքի։
Արգելափակված կամ չպտտվող անիվներով մեքենաների բարձում հատուկ ռոլիկ-տելեժկայով։
Էլեկտրական և հիբրիդային մեքենաների ապահով էվակուացիա հատուկ ռոլիկ-սայլակներով, երբ բոլոր անիվները բարձրանում են գետնից։ Սա ամբողջությամբ բացառում է էլեկտրաշարժիչի, ռեդուկտորի և փոխանցման համակարգի ցանկացած վնասում։
Եթե նստել է էլեկտրամեքենայի 12V սնուցող մարտկոցը և մեքենան չի բացվում կամ չի միանում, տեղում կատարում ենք անվտանգ թողարկում հատուկ բուստերներով՝ առանց բորտ-էլեկտրոնիկան վնասելու։
Զանգահարելիս ես ակնթարթորեն հաշվարկում եմ, թե մեր ավտոքարշակների ցանցից որ մեքենան է Ձեզ ամենամոտը։ Ապահովում ենք ամենաօպերատիվ արձագանքը Երևանում և հանրապետության ցանկացած մայրուղում։ Կատարում ենք նաև միջսահմանային տեղափոխումներ՝ Հայաստանից դեպի արտերկիր (Վրաստան, Ռուսաստան, Իրան) և հակառակ ուղղությամբ։
Կանչի պահին ասում եմ իրական ժամանման ժամանակը՝ ելնելով նրանից, թե որտեղ եմ այդ պահին։ Ոչ մի փոխանցում, ոչ մի սպասում։